Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ադրբեջանն ու Ռուսաստանը Բաքվում ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն կբացեն

Ադրբեջանն ու Ռուսաստանը Բաքվում ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն կբացեն
27.09.2016 | 17:42

Ադրբեջանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Բաքվում ռուսական ուղղաթիռների նորոգման և սպասարկման կենտրոն բացելու մասին:


Նախատեսվում է, որ առաջիկայում այդ կենտրոնում նաև ռազմական ուղղաթիռներ կսպասարկվեն: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, թե պատրաստվում է հարյուրավոր անօդաչու սարքերի արտադրություն պատվիրել:

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ